Թագավոր լինելն այդքան էլ լավ չէ, քանզի` երբ շուրջբոլորդ պեշկաներ են, դա չի նշանակում, որ դու թագավոր ես:
Յուրաքանչյուր ֆիգուր թագավորին մատ է հայտարարում:
Հիմար թագավորի մոտ խեղկատակի դերը հենց թագավորն է խաղում:
Խաղից հետո բոլոր ֆիգուրները լցնում են մեկ տուփի մեջ:
Դա նշանակում է` ավելի լավ է գրոսմայստեր լինել:
Իսկ գրոսմայստեր, եթե չեմ սխալվում, կա:
ՈՒղղակի, վերջինս միշտ կատարում է E2-E4 պարզունակ քայլը: Դա է պատճառը, որ Հայաստանը Նոր Վասյուկի չի դառնում: Ընդհանրապես չի դառնում:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ